«Հրապարակ»․ Քոչարյանն ու թիմը դեմ են

«Հրապարակ»․ Քոչարյանն ու թիմը դեմ են

Thu, 09 Jul 2026 08:00:04 +0400


Մանդատները վերցնելու հետ կապված՝ խորհրդարան անցած ուժերի հայտարարությունից հետո ոչ միայն իշխանական, այլեւ ընդդիմադիր դաշտում դիրքավորվածներից ոմանք գրոհ են սկսել «Հայաստան» դաշինքի պատգամավոր, պատգամավորության թեկնածու Աղվան Վարդանյանի դեմ՝ պահանջելով հրաժարվել մանդատից, քանի որ ընտրություններից ամիսներ առաջ՝ փետրվարի 3-ին, հարցազրույցներից մեկում նա ասել էր. «Եթե ես մասնակցեմ ընտրություններին եւ ընդդիմության մեջ լինեմ, բայց իշխանությունը լինի Նիկոլ Փաշինյանը, մանդատից կհրաժարվեմ»։

Հիմա ընդդիմադիր եւ իշխանական որոշ շրջանակներ կառչել են այս արտահայտությունից եւ փորձում են «թասիբի գցել» նրան, որ մանդատը չվերցնի: Իշխանությանը պետք է, որ փորձառու եւ գրագետ օրենսդիրի փոխարեն ԱԺ գնա անփորձ մեկը, որ մի ընդդիմախոս պակաս ունենան: Ընդդիմադիր այն շրջանակները, որոնք դուրս են մնացել ԱԺ-ից, յուրաքանչյուր մանդատավորի դեմ են մարտեր մղում:

Մենք տեղեկացանք, որ դաշինքում քննարկվել է հարցը, ե՛ւ թիմը, ե՛ւ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը դեմ են եղել Վարդանյանի՝ մանդատը վայր դնելուն` այն պատճառաբանությամբ, որ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործընթացը նոր է սկսվում, եւ Վարդանյանը չպետք է տրվի ոմանց սադրիչ կոչերին: Նաեւ այն պատճառով, որ այս խորհրդարանում ընդդիմությունը հիմնականում անփորձ պատգամավորներից է կազմված, ինչը մեծացնում է փորձառու գործիչների կարիքը։

Ի դեպ, լուրեր կան, որ որպես «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանին են տեսնում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ընդդիմության գլխավոր սխալները

Ընդդիմության գլխավոր սխալները Sun, 13 Sep 2026 00:16:04 +0400 Ընդդիմության գլխավոր սխալները ----------- Chatjpt-ին հարցրել…

2 ժամ ago

Խաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Խաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվեն Sat, 12 Sep 2026 23:45:20 +0400 Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի…

3 ժամ ago

«Սա չանելը հավասարազոր է Ադրբեջանի հետ հանցակցությանը». Տարոն Սիմոնյան

«Սա չանելը հավասարազոր է Ադրբեջանի հետ հանցակցությանը». Տարոն Սիմոնյան Sat, 12 Sep 2026 23:30:15 +0400…

3 ժամ ago

Չկան կրակոցի լրացուցիչ հետքեր, զոհվել է արյունաքամությունից․ Բարսեղ Գիշյանի հուզիչ պատմությունը

Չկան կրակոցի լրացուցիչ հետքեր, զոհվել է արյունաքամությունից․ Բարսեղ Գիշյանի հուզիչ պատմությունը Sat, 12 Sep 2026…

3 ժամ ago

Ավելի քան 66 միլիոն տարեկան դինոզավրերի հետքեր են հայտնաբերվել

Ավելի քան 66 միլիոն տարեկան դինոզավրերի հետքեր են հայտնաբերվել Sat, 12 Sep 2026 23:00:42 +0400…

3 ժամ ago

Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալ

Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալ Sat, 12 Sep 2026 22:30:11 +0400 UFC-ի…

4 ժամ ago