Որտեղ է լինելու արձակուրդին
Thu, 09 Jul 2026 12:50:30 +0400

Փաշինյանը հայտարարել է, որ նախատեսում է իր արձակուրդն անցկացնել Հայաստանում։
Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշել է, որ, չնայած արձակուրդին, անհրաժեշտության դեպքում շարունակելու է զբաղվել աշխատանքային որոշ հարցերով։ Նրա խոսքով՝ հատկապես տարածաշրջանային թեմաների շուրջ, ըստ անհրաժեշտության, ամենօրյա ներգրավվածություն կունենա։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենամյա արձակուրդը նախատեսված է հուլիսի 10-ից մինչև հուլիսի 29-ը՝ ներառյալ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր