Ժողովուրդ ջան, մի՞թե հաշտ ենք այս ամենի հետ․ Չի՛ կարելի, հասկանո՞ւմ եք
Fri, 10 Jul 2026 14:02:03 +0400

Մեր դատաիրավական համակարգից, ցավոք, այլևս արդար և տրամաբանական որոշումներ ակնկալելն անիմաստ է։ Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական քաղաքական հետապնդման դրսևորումն է։
Չեն խնայել, անչափահաս երեխա ունեցող կին գործչին կալանավորել են մի մեղադրանքով, որի հիմնավորվածությունը, մեղմ ասած, անհասկանալի է։ Ինչո՞ւ է ամենախիստ խափանման միջոցը կիրառվում այն դեպքում, երբ անձը չի խուսափում քննությունից և չի մեղադրվում ծանր հանցագործության մեջ։ Իսկ վերջերս կալանավորված քաղաքական գործիչներից ոչ մեկը պատասխանատվությունից չէր խուսափում։ Կալանքը պետք է կիրառվի որպես բացառիկ իրավական միջոց, այլ ոչ թե որպես քաղաքական ճնշման գործիք։
Ժողովուրդ ջան, մի՞թե հաշտ ենք այս ամենի հետ։ Չի՛ կարելի, հասկանո՞ւմ եք, չի՛ կարելի լուռ հետևել դատաիրավական համակարգի անկախության շարունակական խաթարմանը։ Եթե ցանկացած անհամաձայնություն կարող է հանգեցնել քրեական հետապնդման, ապա լրջագույն հարցեր են առաջանում մեր երկրում ժողովրդավարության և իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ։
Մեր երկիրը՝ մեր աչքի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, դարձել է բռնապետություն։ Ժողովուրդը պետք է հաղթի այս քաոսային իրականությունը, ժողովուրդը պետք է հաստատի ժողովրդավարական կարգեր մեր երկրում։ Այլընտրանքի գինը վճարելու ենք բոլորս հավասարապես։
Մանե Թանդիլյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր