Ուրբաթ , 10 Հուլիսի 2026

Լավ կլիներ, որ բոլոր կենդանիները մնային իրենց տեղում

Լավ կլիներ, որ բոլոր կենդանիները մնային իրենց տեղում

Fri, 10 Jul 2026 15:45:52 +0400


«Հրապարակի» տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի առյուծի անկման հարցը քննարկելու են կենդանաբանական այգու հաջորդ շաբաթ կայանալիք կառավարման խորհրդի նիստին։ Ուսումնասիրելու են փաստաթղթերը, հարցաքննլու են առյուծի տեղափոխումն ու քնեցումն իրականացնողների հետ և միայն այդ ժամանակ պարզ կլինի կառավարման խորհրդի դիրքորոշումը։

Կենդանաբանական այգու կառավարման խորհրդի նախագահ Կարեն Մանվելյանը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը։ Նա ասաց, որ մյուս շաբաթ խորհրդի ժամանակ՝ ուսումնասիրելով ձեռքի տակ եղած փաստաթղթերը ու զրուցելով մասնագետների հետ, պարզ կլինի, թե ինչ է կատարվել։ Նա հավելեց, որ նման բաներ պատահում են, քնեցումից հետո կարող է կենդանին չզարթնել՝ հատկապես կենդանիների տեղափոխման նման հապճեպ իրավիճակներում։

Մեր հարցին, որ փաստորեն սխալ էր վայրի կենդանիների հապճեպ տեղափոխումը, վերջինս ասաց․ «Հապճեպ տեղափոխումը, իհարկե, սխալ էր։ Պետք էր ուսումնասիրել, ժամանակ տալ, ուսումնասիրել կնեդանիների առողջական վիճակը, բայց նույնիսկ դա մի քիչ բարդ է անել։ Գիշատիչ է, ոնց են անելու ռենտգեն գիշատիչին, հետազոտության համար, այսպես թե այնպես, գիշատիչին պետք է քնացնեն»։

Բայց մենք նաեւ տեղեկացանք, որ կենդանիներին խնամողներին թույլ չեն տվել մասնակցել եւ չեն լսել նրանց խորհուրդները։ Ուղղակի հրամայված է եղել՝ քնեցնել, տեղափոխել, արագ արել են։

Հարցին, այդ դեպքում, ավելի լավ չէ՞ր կենդանուն թողնել իր պահման վայրում, քան տեափոխել, եթե ռիսկերն ավելի գերակշռող էին, մեր զրուցակիցն ասաց, որ միանշանակ լավ կլիներ, եթե բոլոր կենդանիները մնային իրենց տեղերում։

«Դե իհարկե լավ կլիներ՝ բոլորն էլ մնային իրենց տեղերում, բայց դե դա արդեն մեր գործառույթը չի, եթե ինչ-որ քննչական գործ է բացվել և զբաղվում է դրանով։ Որպես մասնագետ, ես կարող եմ ասել, որ իհարկե լավ կլիներ, որ իրենք մնային իրենց տեղերում, բայց միգուցե այնտեղ այնպիսի հարցեր կան, որոնք կապված են քննչական պրոցեսին, որտեղ մենք որևէ դերակատարում չենք կարող ունենա»,- նշեց վերջինս։

Հարցին, չէ՞ որ վայրի կենդանիների տեղափոխման համար հատուկ պատրաստական աշխատանքներ պետք է անցկացվեին, Մանվելյանը հարցադրում է անում, արտաքինից ինչպե՞ս ստուգել, արտաքինից նորմալ է, խնամակալն էլ ասել է՝ առյուծը նորմալ է, հետևաբար կարող են քնեցման պարագայում նման դեպքեր լինել։

Հետաքրքրվեցինք նաև կենդանաբանական այգի Գագիկ Ծառուկյանին պատկանող նեղոսյան կոկորդիլոսներին տեղափոխելու որոշումից, արդյո՞ք բավականաչափ տարածք ու պայմաններ կան 9 մետրանոց կենդանիներին տեղափոխելու ու նրանց համար լավ պահման պայմաններ ստեղծելու համար։

Մանվելյանը նշեց, որ կոկորդիլոսները սառնարյուն կենդանիներ են, իրենց համար ամենակարևորը ջուր և լողավազան լինի ու որոշակի ցամաքային տարածք՝ որ դուրս գա, բայց բնության մեջ էլ առանձնապես չեն շարժվում՝ հիմնականում ջրի մեջ են լինում։
Այնուամենայնիվ հարցրինք, ամեն դեպքում այդ փոքր տարածքը բավարա՞ր կլինի թեկուզ քիչ շարժվող, բայց բավականին մեծ կոկորդիլոսներ տեղավորելու համար, ասաց, որ իրենք քննարկում են ազատավանդակների չափերը, պետք է քննարկեն այդ կոկորդիլոսների չափերը և այլն և եթե տեղ չլինի՝ իհարկե չեն տեղափոխի։

Մասնավոր կենդանաբանական այգուց կենդանիներին առգրավելն ու նրանց տեղափոխումը պետական կենդանաբանական այգի ընդունվա՞ծ միջազգային պրակտիկա է հարցին պատասխանեց, որ ամեն մի երկիր գործում է իր օրենսդրության շրջանակներում։

«Չգիտեմ, քրեական գործ է հարուցվել, դա ուրիշ մոտեցում է, դա կապ չունի կենդանիների տեղափոխման հետ ու միջազային պրակտիկաների հետ, քրեական գործն էլ ամեն երկրում իր օրենսդրությամբ են գործում, ես չեմ կարող ասել, քանի որ ծանոթ չեմ»,-եզրափակեց Մանվելյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այս թեման

Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այս թեման Fri, 10 Jul 2026 11:19:54 +0400 Ալիևի փաստաբանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով