Հանկարծ չասեք՝ Էրեբունին էլ հայկական չէ․․․
Fri, 10 Jul 2026 16:45:16 +0400

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան, – ֆեյսբուքյան իր էջում գրում է Նիկոլ Փաշինյանը։ Խոսքը «էրեբունի» Պատմահնագիտական Արգելոց-թանգարանի մասին է։ Նրա մշտական հաճախորդներն այնպես են հիացած ու զմայլված, որ նա հոգնատանջ աշխատանքից հետո թանգարան է այցելել, որ քիչ է մնում հավատաս, որ գնացել է այնտեղ՝ որպես սեպագիր արձանագրության եզակի նմուշ՝ հաստատելու մեր հայ լինելը։ Դրա կողքին շատերն անհանգստացած ու սարսափած են ու հենց իր էջում գրում են․ «Հանկարծ չասեք այս թանգարանը հայկական չէ, հայեր չեն ապրել այստեղ…, որոշեք տալ թուրքերին..․ », «Գնա տես , որտեղ ինչ հնություն ու պատմություն կերտող բաներ կան , փակել տուր, դա է քո գործը»։
Բայց ինձ մի բան ոգևորում է։ Փաշինյանը անպայման տեսած կլինի Էրեբունի թանգարանի շենքի գլխավոր ճակատամուտքը «Արգիշտի թագավորը և քաղաքի հիմնադիրները», հարավային ճակատամուտքը՝ «Առյուծաորս», հյուսիսային ճակատամուտք՝ «Խալդ աստվածը» և գուցե իր մեջ մտածած լինի՝ ես չգիտեի, որ հայերն էլ նման պատմություն ունեն․․․ տեսած կլինի նաև Էրեբունիի պեղումներից հայտնաբերված 23 սեպագիր արձանագրությունները, ներառյալ Երևան քաղաքի ծննդյան վկայագիր համարվող սեպագիր քարը և մատը կծած կլինի՝ Երևան քաղաքը ծննդյան վկայագիր էլ ունի․․․ Կամ գուցե մի պահ կանգնել է սեպագիր արձանագրությունների առաջ ու մտածել․ «Պարզվում է՝ այս երկրի պատմությունը ոչ թե երեկ է սկսվել, այլ հազարամյակներ առաջ…»։
Իսկ օգտատերերից շատերը ուշադրություն են դարձրել ոչ միայն թանգարանին, այլ նաև այցելության կազմակերպմանը։ Գրում են․ «Ես տեսա ձեր շարասյունը», «Պարոն Փաշինյան ձեր ախրանի տղերքը մեղք են, դուք արձակուրդում եք, թողեք իրենք էլ մի քիչ հանգստանան, սաղ քարոզարշավին քարշ էին գալիս ձեր հետևից, ինչ՞ կլինի այս 20 օրը լայվեր մի արեք ու մի չարչարեք էդ տղերքին։ Հզորսսս»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր