Երկուշաբթի , 22 Հունիսի 2026

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. լուսանկարներ

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. լուսանկարներ

Sun, 19 Apr 2026 22:20:01 +0400


Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի բոլոր սահմանները և բացահայտ հայհոյանքներ ու սպառնալիքներ ուղղել օգտատերերից մեկին։

​Ի պատասխան օգտատերերից մեկի մեկնաբանությանը՝ Սարիկ Մինասյանը գրել է.
​«Gyumri Ataman, ով ինձ է գրել ու իմ ընկերներին թափ տան վրեդ, հավանողներինն էլ հետը։ Տղա չես, համարդ գրի»։
​Այս վարքագիծը խիստ քննադատության է արժանացել օգտատերերի կողմից, ովքեր նշում են, որ իշխանության ներկայացուցչի համար նման լեքսիկոնն ու «փողոցային» հաշվեհարդարի կոչերը անթույլատրելի են։ Սա առաջին դեպքը չէ, երբ ՔՊ-ական գործիչները աչքի են ընկնում քաղաքացիների հետ նմանատիպ հաղորդակցությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՔՊ-ական պատգամավորները խախտել են օրենքը

ՔՊ-ական պատգամավորները խախտել են օրենքը Fri, 05 Jun 2026 18:15:35 +0400 Պաշտոնատար անձանց կողմից Կոռուպցիայի …