Երկուշաբթի , 13 Հուլիսի 2026

Ինչ է այս անգամ Ադրբեջանի տարածքով ուղարկվել Հայաստան

Ինչ է այս անգամ Ադրբեջանի տարածքով ուղարկվել Հայաստան

Fri, 10 Jul 2026 18:30:52 +0400


Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկել պրոպան և պարարտանյութեր, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բաքվի արվարձանում գտնվող Բալաջարի կայարանից բեռը ուղարկվել է 19 վագոնով, որից 14 վագոն 470 տոննա կշռով պրոպան և 5 վագոն՝ 339 տոննա կշռող պարարտանյութ։

Ադրբեջանը նախորդ տարվա հոկտեմբերի վերջին վերացրեց Հայաստանի համար բեռների տարանցման արգելքը։ Այս ընթացքում Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է արտահանվել ավելի քան 36 հազար տոննա ռուսական հացահատիկ, մոտ 8 հազար տոննա պարարտանյութ, 414 տոննա անտրացիտ ածուխ, 1 136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Առաջիկայում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նոր ճնշումներ կլինեն Հայաստանի նկատմամբ

Առաջիկայում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նոր ճնշումներ կլինեն Հայաստանի նկատմամբ Sun, 12 Jul 2026 10:29:51 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով