Ավիաընկերությունը զրկվել է լիցենզիայից

Ավիաընկերությունը զրկվել է լիցենզիայից

Fri, 10 Jul 2026 23:00:16 +0400


Tez Jet ղրղզական ավիաընկերությունը զրկվել է լիցենզիայից՝ Մանասի միջազգային օդանավակայանում ավիաընկերության օդանավի հետ տեղի ունեցած միջադեպից հետո։ Այս մասին հայտնում են ղրղզական ավիացիոն իշխանությունները։

Անցկացված հետաքննության արդյունքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, արտապլանային ստուգումներ են իրականացվել Tez Jet-ում։ Արդյունքում բացահայտվել են ավիացիոն օրենսդրության լուրջ խախտումներ, որոնք անմիջականորեն կարող էին սպառնալիք դառնալ թռիչքների համար։ Այս հիմքով էլ որոշում է կայացվել Tez Jet ավիաընկերությանը զրկել լիցենզիայից։

Նշենք, որ «Մանասի» միջազգային օդանավակայանում թռիչքի պահին նշված ավիաընկերությանը պատկանող օդանավի հետին շասսին խափանվել էր։ Դա բերել էր նրան, որ օդանավը թեքվել էր ձախ թեւի վրա ու չէր կարողացել իրականացնել թռիչք՝ ընկնելով թռիչքավայրէջքային ուղու վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երեւանի քաղաքապետարանը 17 միլիոն է հատկացրել Լոնդոնի բլոգերներին

Երեւանի քաղաքապետարանը 17 միլիոն է հատկացրել Լոնդոնի բլոգերներին Wed, 20 May 2026 00:48:09 +0400 Երեւանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով