Կիրակի , 2 Օգոստոսի 2026

«Հրապարակ»․ Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ

«Հրապարակ»․ Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ

Sat, 11 Jul 2026 08:05:18 +0400


Մեր տեղեկություններով, Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին, որն ի պաշտոնե համակարգում է ոլորտը եւ նախօրեին գործարանի առջեւ բողոքի ցույց անող աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ իր հավատարմությունն էր հայտնել Փաշինյանին․ «Նիկոլ Փաշինյանն իմ առաջնորդն է, ինչ ասում է, ճիշտ է ասում»։

Փաշինյանը կառավարության նիստից հետո՝ ճեպազրույցում դիմել էր «Արարատցեմենտի» աշխատակիցներին եւ հորդորել՝ չանել գործողություններ, որպեսզի հետո չազատվեն աշխատանքից, ըստ էության սպառնալով՝ բողոքելու դեպքում նրանց աշխատանքից ազատել: Նաեւ ասել էր, որ «Արարատցեմենտը» շուտով լինելու է պետական:

, որ Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը մոտ 6 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, փոխնախարար Զաքարյանը, հավանաբար, նման ախորժակ ունի, դրա համար էլ անթաքույց քծնում է Փաշինյանին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աղմկահարույց հայտարարություններ․ օվա թոփ 5 նորությունները

Աղմկահարույց հայտարարություններ․ օվա թոփ 5 նորությունները Thu, 30 Jul 2026 22:38:44 +0400 Հուլիսի 30-ի մեդիա-օրակարգը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով