Շաբաթ , 22 Օգոստոսի 2026

«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են

«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են

Sat, 11 Jul 2026 08:10:21 +0400


Ծաղիկ աճեցնող ջերմոցատերերից մեկը մեզ պատմեց, որ իշխանական օղակներից սպառնալիքներ են ստացել: Իրենց ասվել է` եթե դժգոհեք, հրապարակավ ելույթներ ունենաք, հարցազրույցներ տաք եւ պատմեք, որ եվրոպական շուկան չի փոխարինում ռուսական շուկային, ծաղիկ վաճառելը մեծ գլխացավանք է դարձել, ապա եվրոպական շուկայի դռները ձեզ համար` որպես պատիժ, ընդմիշտ կփակվեն:

Սա է նաեւ պատճառը, որ որոշ ջերմոցատերեր ստում են՝ ասելով, թե կարողացել են ծաղիկն արտահանել Եվրոպա, ամեն ինչ լավ է։ Նման բան ասողները, սակայն, չեն նշում, թե խոսքն ինչ քանակի ծաղկի մասին է, քանի որ իրականում որեւէ խոշոր արտահանում դեռ տեղի չի ունեցել՝ ընդամենը փորձանմուշներ են ուղարկվել մի քանի երկիր:

զրուցակիցը նաեւ ասաց, որ տեւական ժամանակ հույսով սպասել են, որ ծաղիկն արտահանելու են ԵՄ շուկա, սակայն արդեն իրենց համբերության բաժակը լցվել է, եւ լռել չեն պատրաստվում, քանի որ հասկացել են՝ իրենց խաբում են:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ոչ մի երկիր ծաղիկ տանել հնարավոր չի, բացի Ռուսաստանից, 6-7 տարի է փորձում ենք. Փաշինյանի հերթական սուտը

Ոչ մի երկիր ծաղիկ տանել հնարավոր չի, բացի Ռուսաստանից, 6-7 տարի է փորձում ենք. Փաշինյանի …