Չորեքշաբթի , 29 Ապրիլի 2026

Հոսանքի հարցը լուծեցին

Հոսանքի հարցը լուծեցին

Tue, 28 Apr 2026 22:45:49 +0400


ՀԷՑ ղեկավարությունը, արձագանքելով «Հրապարակի» հոդվածին, /hraparak.am/ լուծել է Արցախից տեղահանված բազմազավակ մոր խնդիրը՝ հոսանք է անցկացրել նրա «դոմիկ»։

33- ամյա կինը՝ Կարինե Միրզախանյանն իր երկու երեխաների հետ, հիշեցնենք, բնակվում է Չարենցավանում, երկաթյա տնակում, որտեղ ոչ հատակ կա, ոչ պատուհան, ոչ առաստաղ, ոչ էլ հոսանք: Երրորդ երեխան խնամքի հաստատությունում է։ Երեխաներին նա լողացնում էր հարևանների տանը, քանի որ պայմաններ չկային։

Առհասարակ, նրան օգնում են գոյատեւել Չարենցավանի բնակիչները, քանի որ մաքրուհու վաստակած գումարը բավարար չէ երեխաներին պահելու համար։ Կարինե Միրզախանյանը երեխաների հետ Հայաստան է եկել 2020 թվականին:

Արդեն գրել ենք, որ նա Մարտունու շրջանում է ապրել, ապա փախել է Ստեփանակերտ, ի վերջո՝ Չարենցավան։ Պետական աջակցության ծրագրերից կինը զրկված է, քանի որ սոցապի բազաներում փաստաթղթավորման թերությունների պատճառով նրա վերաբերյալ տվյալներ չկան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ

Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Tue, 28 Apr 2026 23:30:55 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով