starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting starting Ստերի ու սխալների արանքում - Լրահոս - Lrahos
Կիրակի , 2 Օգոստոսի 2026

Ստերի ու սխալների արանքում

Ստերի ու սխալների արանքում

Sat, 11 Jul 2026 09:00:13 +0400


Յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա ընդունել իր սխալները, ձախողումներն ու պարտությունը։ Դա օգնում է սխալները շտկելուն, ձախողումը խոստովանելուն, պարտությունը գիտակցելուն ու քայլեր ձեռնարկելուն։ Երբ մարդը չի տեսնում իր սխալները, չի ընդունում պարտությունը, համառորեն հերքում է ձախողումների փաստը, ստացվում է այն, ինչ ունենք մենք Հայաստանում։

Իսկ ստացվել է այնպես, որ 2018-ին իր պաշտոնավարումը ստանձնելու պահից Նիկոլ Փաշինյանը սկսեց սխալներ անել։ Սկզբում այդ սխալները մեծ չէին եւ շտկելի էին, բայց քանի որ նա ունակ չէ տեսնել, գիտակցել ու ուղղել իր սխալները, դրանք գնալով մեծացան, ահագնացան ու իսկական արհավիրքի վերածվեցին։ Հետո արդեն նա սկսեց ժխտել իր պարտությունն ու ձախողումները վարչապետի աթոռին։ Հանրությանը սկսեց համոզել, որ պարտությունը հաղթանակ է, ձախողումները հաջողություն են։ Որ զոհերի գնով ինքնիշխանություն է ինքը կերտել, եւ անգամ բերանից թռցրեց, թե գիտակցված գնացինք զոհողության, որ մեր երկիրն անկախանա, ու ստացվեց, որ պատերազմն իր կողմից հրահրված լինելու փաստն ակամայից խոստովանեց։

Հետո հայտարարեց, որ կորուստները կորուստներ չեն, որովհետեւ մենք «կորցրել ենք Արցախը, բայց գտել ենք Հայաստանը»։ Ապա փորձեց կորսված Արցախն ու Հայաստանի տարածքից հանձնված կտորները ներկայացնել որպես անխուսափելի օրինաչափություն։ Հետո սկսեց խճճվել իր ասած անհեթեթությունների ու ստերի մեջ։ Մե՛կ՝ հանձնում ենք, որ պատերազմ չլինի՝ խաղաղություն լինի, մե՛կ՝ հանձնում ենք, որ մեզ պատկանող հողերը հետ ստանանք, մե՛կ՝ հանձնում ենք, որ Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից կախվածությունը չեզոքացնենք։ Մե՛կ հանձնում ենք, որ աշխարհաքաղաքական խաչմերուկ դառնանք, ու մեր տարածքով Արեւմուտքն Արեւելքի հետ կապվի, մենք էլ լավ ապրենք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը պնդում է՝ խոշոր պարտության մատնել Իրանին

Թրամփը պնդում է՝ խոշոր պարտության մատնել Իրանին Fri, 17 Jul 2026 11:00:45 +0400 ԱՄՆ զինված …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով