Ռազմադաշտն ու բանակցությունների սեղանը՝ միաժամանա՞կ․ նոր զարգացումներ

Ռազմադաշտն ու բանակցությունների սեղանը՝ միաժամանա՞կ․ նոր զարգացումներ

Sat, 11 Jul 2026 10:00:30 +0400


Իրանը և Միացյալ Նահանգները կարող են բանակցությունների նոր փուլ անցկացնել հաջորդ շաբաթ՝ չնայած ռազմական գործողությունների վերսկսմանը, ավելի վաղ հաղորդել էր Axios-ը։

Հղում անելով անանուն աղբյուրի՝ հրատարակությունը գրել էր, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների նոր փուլը կարող է անցկացվել Շվեյցարիայում։

Ըստ նույն աղբյուրի՝ ուրբաթ օրը Կատարի պատվիրակությունը ժամանել է Իրան, ԱՄՆ-ի հետ կապի մեջ լինելով, ներկայիս լարվածությունը թուլացնելու ջանքերի շրջանակում։

Միևնույն ժամանակ, ըստ Fars լրատվական գործակալության, Իրանը հերքել է այն տեղեկությունները, որ հաջորդ շաբաթ նախատեսված են Իրանի և ԱՄՆ-ի միջև նոր բանակցություններ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ պնդել է, թե Իրանը համաձայնել է բանակցությունների, սակայն, նրա խոսքով, չնայած այդ ամենին՝ կողմերի միջև հրադադարն ավարտված է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ մեթոդ է կիրառվում Իրանի հետ բանակցություններում

Ինչ մեթոդ է կիրառվում Իրանի հետ բանակցություններում Thu, 02 Jul 2026 18:00:28 +0400 ԱՄՆ փոխնախագահ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով