«Հրապարակ»․ Պարգեւավճարների համար փող կա, վթարային տների ցանկը ճշտելու համար չկա

«Հրապարակ»․ Պարգեւավճարների համար փող կա, վթարային տների ցանկը ճշտելու համար չկա

Sat, 11 Jul 2026 12:45:32 +0400


Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին գրավոր հարցում եմ արել, թե որքան է Տավուշի մարզում 3-րդ, 4-րդ, 5-րդ կարգի վթարային առանձնատների, բազմաբնակարան շենքերի թիվը, դրանք որ բնակավայրերում են։ Մարզպետարանից պատասխանել են․ «Ձեր տեղեկատվության պահանջին կրկին անգամ տեղեկացնում եմ, որ 3-րդ, 4-րդ, 5-րդ կարգի վթարայնոթյուն ունեցող տների մասին տեղեկատվությունը անհրաժեշտ է 5-10 տարին մեկ թարմացման, այն իրականում մեծածավալ աշխատանք է, եւ ներկայում թարմացված տեղեկատվություն չունենք, համայնքների ղեկավարները ստացել են համապատասխան առաջարկություն՝ ցուցակները թարմացնելու վերաբերյալ մասնագիտական աշխատանք պատվիրելու համար, սակայն գործընթացը պահանջում է մեծ ֆինանսական ռեսուրսներ»:

Ոչ արդյունավետ աշխատող բարձր պաշտոնյաների համար պետբյուջեում միլիարդավոր դրամների պարգեւավճարների փող կա, սակայն սահմանամերձ Տավուշի վթարային տների ցանկը ճշտելու համար փող չկա։ Եվ անգամ գրագետ աշխատող չկա, որ հայերեն ու հասկանալի տեքստ գրի՝ հարցումներին ի պատասխան, բայց տեսեք, թե ինչպես են ցուցադրում, որ արդեն բարկանում են՝ «կրկին անգամ տեղեկացնում եմ» արտահայտությամբ։ Նկատենք․ «կրկին անգամ» արտահայտությունը խորթ է մեր լեզվին, պետք է լինի՝ «կրկին տեղեկացնում եմ», եւ, այո՝ կրկին եւ բազմակի հարցումներ ենք անելու, որպեսզի հանրությանը տեղեկացնենք, թե ինչ վիճակում է բնակֆոնդը, եւ ինչպես է աշխատում մարզպետարանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գյուղեր մեկնելու տրանսպորտ չկա

Գյուղեր մեկնելու տրանսպորտ չկա Fri, 10 Jul 2026 12:15:48 +0400 30 տարի առաջ է կազմավորվել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով