ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Երևանում Զելենսկու հնչեցրած սպառնալիքներին
Thu, 07 May 2026 10:00:39 +0400

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Մոսկվայի Կարմիր հրապարակում շքերթի ժամանակ հարձակում իրականացնելու սպառնալիքները:
Հիշեցնենք՝ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովի բացման ժամանակ, Զելենսկին հայտարարել էր, որ «ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կարող են նաև թռչել այդ շքերթի ժամանակ»՝ մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ այս տարի Մոսկվայում շքերթը նախատեսվում է առանց ծանր ռազմական տեխնիկայի:
Զախարովան ասել է, որ ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշական նոտա է ուղարկել ԱԳՆ-ին կից հավատարմագրված բոլոր օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին։
«Շահում» ենք մեծ ռիսկեր. քաղաքագետը` Զելենսկու այցի և գագաթնաժողովի արդյունքների մասին
«2026 թվականի մայիսի 4-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որը վերաբերում է բոլոր ռուսաստանցիների համար սրբազան տոնի՝ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվային հարվածելու Կիևի ռեժիմի սպառնալիքներին։ Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում ձեր երկրի իշխանություններին/ձեր կազմակերպության ղեկավարությանը առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվել այս հայտարարությանը և ապահովել Կիև քաղաքից դիվանագիտական և այլ ներկայացուցչությունների անձնակազմի, ինչպես նաև քաղաքացիների նախօրոք տարհանումը՝ կապված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից Կիևին պատասխան հարված հասցնելու անխուսափելիության հետ, այդ թվում՝ որոշումների կայացման կենտրոնների ուղղությամբ, եթե Կիևի ռեժիմն իրականացնի իր հանցավոր ահաբեկչական ծրագրերը Մեծ հաղթանակի տոնակատարության օրերին»,- նշված է նախազգուշացնող նոտայում։
Նրա խոսքով՝ արտասահմանում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչություններն այդ մասին նաև տեղեկացնում են այն երկրներին, որտեղ ծառայություն են իրականացնում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր