Շաբաթ , 3 Հոկտեմբերի 2026

Վիրավորների մեջ երեխա կա․ Կիևի սարսափելի գիշերը

Վիրավորների մեջ երեխա կա․ Կիևի սարսափելի գիշերը

Sat, 11 Jul 2026 13:30:45 +0400


Անցած գիշեր Կիևի վրա ռուսական օդային հարվածների հետևանքով 10 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել է, հայտնել է հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։

Սոլոմյանսկի շրջանում հրդեհ է բռնկվել եռահարկ գրասենյակային և պահեստային շենքում։ Մեկ այլ վայրում վնասվել է նաև երկաթուղային շոգեքարշը։

Դարնիցկիի շրջանում՝ Խարկովի մայրուղու վրա բեկորներ են ընկել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել լուսացույցները սնուցող էլեկտրական վահանակում։ Հրդեհվել է նաև տրանսֆորմատորային ենթակայանը։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ հարակից բնակելի շենքերի պատուհանները կոտրվել են։

Դնեպրովսկիի շրջանում հրդեհ է բռնկվել պահեստում։

Telegram ալիքների համաձայն՝ հարձակման ժամանակ օգտագործվել են C-400 համակարգի բալիստիկ հրթիռներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

15-ամյա դեռահասների ձախողումը ոչ թե նախկինների, այլ 8 տարվա անգործության արդյունքն է

15-ամյա դեռահասների ձախողումը ոչ թե նախկինների, այլ 8 տարվա անգործության արդյունքն է Mon, 28 Sep …