Ուրբաթ , 21 Օգոստոսի 2026

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Բաքվի հիստերիային․ ի՞նչից էին «նեղվել»

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Բաքվի հիստերիային․ ի՞նչից էին «նեղվել»

Wed, 08 Apr 2026 20:55:03 +0400


Ադրբեջանի ԱԳՆ–ի արձագանքին պատասխան կփոխանցվի դիվանագիտական խողովակներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բաքվի հայտարարությունը Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկման վերաբերյալ։

«Բաքվի կողմից նշված հարցերի վերաբերյալ պատասխան կփոխանցվի դիվանագիտական ​​խողովակներով», – ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։

Նա նշել է, որ Ռուսաստանը և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր դեր են խաղացել հակամարտության կարգավորման գործում՝ հետևողականորեն նպաստելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Նրա խոսքով՝ Մոսկվայի մասնակցությունը հնարավորություն է տվել սկսել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլը բոլոր ուղղություններով` 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։
«2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ԵՄ-ի հովանու ներքո տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ արձանագրվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի», – հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Զախարովան հավելել է, որ վերջին տարիներին Երևանն ու Բաքուն նախընտրում են երկխոսություն վարել առանց միջնորդների։ Նրա խոսքով՝ Մոսկվան ըմբռնումով է մոտեցել այդ որոշմանը և աջակցել է կողմերի կառուցողական քայլերին։

«Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեմայի փակումը ձևակերպվել է 2025 թվականի դեկտեմբերի 1-ից Մինսկի գործընթացի ինստիտուտների լուծարման վերաբերյալ ԵԱՀԿ–ի կողմից ընդունված որոշմամբ, որին աջակցել է Մոսկվան», – ասել է նա։

Միևնույն ժամանակ, Զախարովայի խոսքով, կողմերը դեռ պետք է մի շարք հարցեր լուծեն՝ հարաբերություններին անդառնալի բնույթ հաղորդելու համար, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրում, տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնում, ինչպես նաև սահմանազատում և սահմանագծում։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցություն ցուցաբերել բոլոր այս ուղղություններով։

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ՀՀ վարչապետի Մոսկվա կատարած այցի ժամանակ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Դրանից հետո Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարեց, որ «դիվանագիտական ​​խողովակներով ՌԴ նախագահի աշխատակազմին, ՌԴ կառավարությանը և ՌԴ ԱԳՆ–ին է փոխանցվել Բաքվի դիրքորոշումը` կապված Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանի թեման քաղաքական շահարկումներում օգտագործելու անընդունելիության, ինչպես նաև նման պրակտիկան դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այն, որ մեր հայրենակիցները նստած են Բաքվի բանտերում, համազգային մեր ամոթի խարանն է․ իրանագետ

Այն, որ մեր հայրենակիցները նստած են Բաքվի բանտերում, համազգային մեր ամոթի խարանն է․ իրանագետ Wed, …