Երկուշաբթի , 3 Օգոստոսի 2026

Խորհրդավոր վանականը

Խորհրդավոր վանականը

Sat, 11 Jul 2026 21:00:42 +0400


«Խորհրդավոր վանականը» խորհրդային պատմաարկածային կինոնկարն արտահայտում է իր ժամանակի ոգին ու սովետական գաղափարախոսությունը։ Ռեժիսորն Արկադի Կոլցատն է։ Կինոնկարը նկարահանվել է 1967-ին, էկրան բարձրացել՝ 1968-ին։ Դիտել է 37,6 միլիոն մարդ։ Այն համարվում է 1968-ի ամենադիտված սովետական կինոնկարներից մեկը եւ կարելի է համարել արկածային մարտաֆիլմ, որը պատմում է խորհրդային հետախույզների՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ հակահեղափոխականների դեմ պայքարի մասին։ Պարունակում է նաեւ քաղաքական դետեկտիվի տարրեր, նույնիսկ կարող է համարվել հոգեբանական թրիլլեր։

Իր ժամանակի, միջավայրի ու «մեսիջների» մասին վավերագրական արժեք ձեռք բերած կինոնկարը կարող է հետաքրքրել բոլոր նրանց, որոնց սովետական կինոժառանգությունն օտար չէ։ 1960-ականների երկրորդ կեսն այն շրջանն է, երբ ակտիվորեն զարգանում է պատմաարկածային կինոն։ «Հալոցքի» շրջանի հարաբերական ազատականացումից հետո խորհրդային կինոն հանդիսատեսի համար նոր ձեւեր ու բովանդակություն էր ստեղծում։
Առհասարակ, սովետական մշակույթում քաղաքացիական պատերազմն ամենաարծարծված թեմաներից է։ Սակայն տասնամյակից տասնամյակ՝ պատմական այդ փուլի կինոմեկնաբանությունը փոփոխություններ էր կրում։ Եթե 30-50-ականներին գերազանցում էին մարտական գործողությունների տեսարանները, ապա 60-ականների վերջին՝ արդեն հետախուզական գործողությունները, ընդհատակի աշխատանքն ու հատուկ ծառայությունների գործողությունները։

«Խորհրդավոր վանականը» ֆիլմում խորհրդային հետախույզների իրականացրած գաղտնի օպերացիան է, որն իրականացվում է վանքի քողարկմամբ, որտեղ թաքնվում էին հակահեղափոխականները։ Գործողությունները ծավալվում են Ուկրաինայում՝ 1920-ին։ Սպիտակ բանակի պարտությունից հետո հակահեղափոխականները պատրաստում են ապստամբություն՝ սովետական իշխանությունների դեմ։ Նրանք թաքնվում են վանքում։ Այնտեղ են ուղարկում փորձառու հետախույզ Վորոնցովին, որը ներդրվում է հակառակորդի ճամբարում։ Գործողությունը, պարզվում է, շատ ավելի բարդ էր, քան կարելի էր ենթադրել։ Վանքում նաեւ Վրանգելի բանակի գործակալ կար, հայտնվում են կրկնակի գործակալներ։ Գալիս է մի պահ, որ ուր որ է՝ բացահայտվելու է Վորոնցովը, եւ նրան սպանելու են, սակայն նա պետք է ավարտին հասցներ իր առաջադրանքը։ Սա 60-ականների սովետական կինոյում նոր բան էր ու մեծ հետաքրքրություն էր առաջացնում հանդիսատեսի մոտ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանը կարող է ժամերի ընթացքում հարվածել Ուկրաինային․ աղբյուրներ

Իրանը կարող է ժամերի ընթացքում հարվածել Ուկրաինային․ աղբյուրներ Tue, 28 Jul 2026 23:15:21 +0400 Ուկրաինական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով