Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Մ-20 ԵԱ-ի եզրափակիչ

Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Մ-20 ԵԱ-ի եզրափակիչ

Sat, 11 Jul 2026 22:15:36 +0400


Սկոպյեում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ-20 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն աչքի են ընկնում տպավորիչ ելույթներով: Հայաստանի հավաքականի անդամ, 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը նվաճել է մրցաշարի եզրափակչի ուղեգիր, գրում է armsport.am-ը։

Կիսաեզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը Ադրբեջանը ներկայացնող Մուհամեդ Աբասզադեն էր։ Լարված ու համառ պայքարում գոտեմարտի հաշիվը հավասարվեց՝ 1-1, սակայն լրացուցիչ ցուցանիշների առավելությամբ հաղթանակը շնորհվեց մեր մարզիկին:

Հատկանշական է, որ մինչև կիսաեզրափակիչ հասնելը Եփրեմյանը գորգում պարզապես անկասելի էր՝ մրցակիցներին չզիջելով ոչ մի միավոր։

1/8 եզրափակչում նա 10-0 հաշվով վստահորեն հաղթել էր իսրայելցի Տոմեր Դրոժնյակին, իսկ քառորդ եզրափակչում 11-0 հաշվով ջախջախել էր Էստոնիայի ներկայացուցիչ Նիկոլայ Տարասովին։

Ոսկե մեդալի համար վճռորոշ գոտեմարտում Եփրեմյանը վաղը կչափի ուժերը Ռուսաստանը ներկայացնող Իսմայիլ Խանիևի հետ։

Այսօր մրցաշարում փայլուն է հանդես գալիս նաև Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 65 կգ քաշային Արեն Հայրապետյանը։

Նա ևս հաջողությամբ հաղթահարել է բոլոր արգելքներն ու նվաճել եզրափակչի ուղեգիր, որտեղ չեմպիոնի կոչման համար կգոտեմարտի Մոլդովայի ներկայացուցչի հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սպառնալիքներ՝ Հայաստանի նախկին եւ ներկա ղեկավարներին. Ալիեւը կանգ չի առնում

Սպառնալիքներ՝ Հայաստանի նախկին եւ ներկա ղեկավարներին. Ալիեւը կանգ չի առնում Wed, 07 Oct 2026 12:45:46 …