Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

Արքայազն Հարիի նախագիծը հայտնվել է հարցականի տակ

Արքայազն Հարիի նախագիծը հայտնվել է հարցականի տակ

Sat, 11 Jul 2026 22:30:00 +0400


Մարտական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած վետերանների միջազգային մարզական խաղերի անունը կրող նախաձեռնությունը, որը կոչվում է նաեւ «Անհաղթների խաղեր», հայտնվել է հարցականի տակ։ Նախաձեռնության հեղինակը արքայազն Հարին է։ Այս մասին հայտնում է Daily Express պարբերականը։

2014 թվականից ի վեր անցկացվող մարզական կաղերը, որոնք հարվում են արքայազն Հարիի գլխավոր բարեգործական ձեռնարկը, կարող են 27 թվականին այլեւս տեղի չունենալ, քանի որ առկա են ֆինանսական խնդիրներ։ Համաձայն տեղեկությունների, բրիտանական կառավարությունը համաձայնել է խաղերի անցկացման համար տրամադրել 26 միլիոն ֆունտ այն դեպքում, սակայն, եթե արքայազնն էլ հավաքի իր հասանելի մասնաբաժինը։ Հաղորդման մեջ նշվում է, որ նախաձեռնությունն ամենայն հավանականությամբ սկսել է կորցնել իր խոշոր հովանավորներին։

Մասնավորապես, Boeing-ն արդեն հրաժարվել է հովանավորել Չարլզ 3-րդի կրտսեր որդու այս նախաձեռնությունը։ Հարին ներկայումս գտնվում է Մեծ Բրիտանիայում եւ փորձում է կարգավորել խաղերի հետ կապված ֆինանսական խնդիրները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Գիտության շաբաթ. Հայաստանը» միավորել է հազարավոր այցելուների․ Team-ը՝ միջոցառման տեխնոլոգիական գործընկեր

«Գիտության շաբաթ. Հայաստանը» միավորել է հազարավոր այցելուների․ Team-ը՝ միջոցառման տեխնոլոգիական գործընկեր Tue, 29 Sep 2026 …