Երկուշաբթի , 13 Հուլիսի 2026

Շենքի տանիքում երիտասարդների հավաքույթը վերածվել է ծեծկռտուքի

Շենքի տանիքում երիտասարդների հավաքույթը վերածվել է ծեծկռտուքի

Mon, 13 Jul 2026 15:43:46 +0400


«Հրապարակ»-ի տեղեկություններով անցած գիշեր ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածում։ Ականատեսների պատմելով` մի խումբ երիտասարդներ շենքերից մեկի տանիքում կառուցված զրուցարանում կեսգիշերից հետո հավաքվել են, նախ լսվել է նրանց բարձր զրույցի, ծիծաղի ձայները, սակայն ժամը 02։00-ի սահմաններում զրույցն ու ծիծաղը վեճի, ապա ծեծկռտուքի են վերածվել։ Նրանց խոսքով, լսվել են նաև կրակոցների ձայներ։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՆԳՆ ոստիկանությունից, սակայն մեր հարցին ի պատասխան լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ոստիկանություն նման ահազանգ կամ հաղորդում չի ստացվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ

Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ Sun, 12 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով