Երեքշաբթի , 13 Հոկտեմբերի 2026

Կիրիլ պատրիարքի նկատմամբ սանկցիաները հանել են

Կիրիլ պատրիարքի նկատմամբ սանկցիաները հանել են

Mon, 13 Jul 2026 18:00:54 +0400


Եվրամիությունը հանել է Ռուս Ուղղափառ եկեղեցու հովվապետ, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի անունը՝ Ռուսաստանի դեմ նախատեսված սանկցիաների 21-րդ փաթեթից։ Եկեղեցական առաջնորդի նկատմամբ սանկցիաներ կիրառելուն դեմ են եղել Իտալիան եւ Բուլղարիան։

Նրանք առհասարակ դեմ են, որպեսզի կրոնական-եկեղեցական գործիչների նկատմամբ սահմանափակումներ կիրատվեն։ Փաստաթղթի նախագիծը զգալիորեն «բեռնաթափել են» այսօր Բրյուսելում կայանալիք քվեարկությունից առաջ։ Հայտնի է նաեւ, որ առաջինը Բուլղարիան է դեմ եղել, որ Կիրիլ պատրիարքի նկատմամբ սանկցիաներ սահմանվեն, ապա՝ նրան միացել է Իտալիան։ Սպասվում է, որ «բեռնաթափված» սանկցիաները կհաստատվեն առաջիկա օրերին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սե՜նց էլ սխալ քայլ…

Սե՜նց էլ սխալ քայլ… Sat, 10 Oct 2026 19:45:00 +0400 Այն, որ ՀՀ վարչապետի պաշտոնը …