Չորեքշաբթի , 15 Հուլիսի 2026

Սոցկայքերի արգելման հարցին կանդրադառնան ամառային արձակուրդից հետո

Սոցկայքերի արգելման հարցին կանդրադառնան ամառային արձակուրդից հետո

Wed, 15 Jul 2026 18:30:39 +0400


Եվրահանձնաժողովը ամառային արձակուրդից հետո կվերադառնան անչափահասների համար սոցկայքերը եւ այլ թվային հարփակները արգելելու եւ տարիքային սահմանափակումներ կիրառելու օրենսդրական նախաձեռնությանը։ Այս մասին հայտարարել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Ինտերնետում երեխաների պաշտպանության հատուկ հանձնաժողովում ներկայացրած իր զեկույցի ժամանակ։ Նա ասել է, որ հաննաժողովը ուսումնասիրել է սոցկայքային ալգորիթմների՝ երեխաների վրա ազդեցությունը, ներառյալ նաեւ՝ թե որքանով կարող են դրանք երեխաների մոտ կախվածություն առաջացնել կամ սպառնալ նրանց հոգեկան առողջությանը։

ԵՀ նախագահը շեշտել է, որ սոցկայքերը խաղալիք չեն։ Դրանց պետք է լուրջ վերաբերվել։ Իսկ երեխաներին պետք է դաստիարակեն ոչ թե սոցկայքերը, այլ՝ ծնողները։ Նա ասել է, որ ուսումնասիրությունները հաստատել են, որ անհրաժեշտ է սահմանել տարիքային սահմանափակումներ սոցկայքերից օգտվելու հարցում՝ անչափահասների մանկությունն ու պատանեկությունը պաշտպանելու համար։ «Մակությունը բացառիկ կարեւոր փուլ է մարդու կյանքում, երբ գլխուղեղը չափազանց փխրուն է։ Հենց այդ ժամանակ է, որ երեխաները պետք է ավելի շատ ժամանակ անցկացնեն իրական աշխարհում, խաղան, ընկերական հարաբերություններ ստեղծեն, սխալվեն, ձեւավորեն սեփական անհատականությունը, նախքան դա կանեն ալգորիթմները»,- ասել է նա։ Նա ներկայացրել է նաեւ այն բոլոր մեխանիզմները, որոնք կարող են կիրառվել թվային հարթակներում՝ երեխաներին դրանց հասանելիությունից եւ դրանց վտանգավոր ազդեցություններից պաշտպանելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մի քանի հազար տարեկան գերեզմաններ են հայտնաբերել

Մի քանի հազար տարեկան գերեզմաններ են հայտնաբերել Sun, 12 Jul 2026 15:00:12 +0400 Ղազախստանում հնագետները …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով