Շաբաթ , 10 Հոկտեմբերի 2026

Մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

Մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

Wed, 15 Jul 2026 18:26:20 +0400


Հեղինակավոր կինոփառատոնի գլխավոր գործընկերը դարձյալ Viva-ն է

Երևանում 23-րդ անգամ մեկնարկել է սիրված ու նաև երկրի սահմաններից դուրս լայն ճանաչում գտած կինոփառատոնը՝ «Ոսկե ծիրանը»: Արտերկրից Երևան ժամանած հյուրերին, կինոդահլիճում բացվող կինոպատուհանից փառատոնը կներկայանա նոր, հետաքրքիր և բազմաբովանդակ շերտերով: Այս տարվա փառատոնի ուղերձն արդեն իսկ ինքնատիպ է ու կարևոր. կինոյից ակնկալել ոչ թե բացատրություն, այլ՝ բացահայտում: Դրա հիմքում աշխարհը մեկ այլ՝ զգացմունքային տեսանկյունից ճանաչելու, զգալու և վերաիմաստավորելու ցանկությունն է:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր պաստառն այս տարի նվիրված է պոեզիային: Երևանյան ամառը խոստանում է վերածվել աշխարհընկալման ազնիվ ու խորքային բացահայտման՝ կինոյի և պոեզիայի համադրության միջոցով: Գլխավոր պաստառի հեղինակն աշխարհահռչակ նկարիչ և դիզայներ Իգոր Գուրովիչն է, որի աշխատանքները բազմիցս հայտնվել են միջազգային ուշադրության կենտրոնում և արժանացել բարձր գնահատականի։ Գուրովիչի աշխատանքը հուշում է՝ կինոն և պոեզիան պետք է դիտարկել որպես ստեղծագործական ազատության և մարդկային զգայունության տարածք։ Մեկ շաբաթ շարունակ կցուցադրվեն մրցույթային ֆիլմեր՝ աշխարհի տարբեր երկրների, այդ թվում ամենահեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի և այլ կինոփառատոններից:

23-րդ «Ոսկե ծիրանի» պաշտոնական բացմանը մասնակցել են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, գործընկեր կազմակերպությունների ղեկավարներ, մշակույթի գործիչներ, փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը, փառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, արտերկրից ժամանած պատվավոր հյուրեր և այլք:

Արդեն 15-րդ անգամ Հայաստանի մշակութային անցուդարձին յուրահատուկ շունչ հաղորդող, հեղինակավոր կինոփառատոնի գլխավոր գործընկերը Viva-ն է: Փառատոնը մեկնարկել է Թամարա Ստեփանյանի՝ «Արտոյի երկիրը» ֆիլմով։

«Արվեստի կարևորության մասին կարելի է խոսել միայն արվեստի լեզվով: Մարդկությանը դա անհրաժեշտ է ոչ թե ուղղակի արտահայտվելու, այլ զարգացման համար: Այդ մասին մեզ հուշում են բոլոր ժամանակների մեծերը: Դանթեին և Բրոդսկուն բաժանում է վեց դար, սակայն երկուսն էլ նույն ճշմարտության տարբեր կողմերն են ներկայացրել: Դանթեն հուշում է, որ աշխարհը շարժվում է սիրո ուժով, իսկ Բրոդսկին՝ որ մարդն իր բարձրագույն կոչմանն է ձգտում պոեզիայի միջոցով: Արվեստը սիրո լեզու է: Ուրախ եմ արձանագրել, որ Viva-ն արդեն 15 տարի, այս կինոփառատոնի միջոցով ձգտում է կարևոր պատգամ հասցնել մարդկանց», – ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«Պոեզիան պարզապես հանգ ու ռիթմ չէ։ Այն մարդկային փորձառության, զգացմունքների և մտքի արտահայտման լեզու է, որը հնարավորություն է տալիս տեսնել աշխարհը նոր տեսանկյունից։ Այս տարվա պաստառով կինոփառատոնը հանդիսատեսին հրավիրում է ոչ միայն դիտելու արվեստը, այլև ապրել դրա ներսում, լինել զգայուն, հետաքրքրասեր և բաց՝ աշխարհի հանդեպ, դառնալ կինոյի պոետիկ տարածության մի մասը», – ասել է փառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը:

Փառատոնի ընթացքում Հայաստանում կլինեն կինոաշխարհում համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներ, ռեժիսորներ, դերասաններ և ոլորտի մասնագետներ, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն հայ հանդիսատեսին՝ ստեղծելով երկխոսության, նոր գաղափարների և մշակութային փոխանակման բացառիկ հարթակ:

23-րդ «Ոսկե ծիրանի» միջազգային ժյուրիի նախագահն է Ջեսիկա Հաուզները: Ավստրիական ժամանակակից կինոյի առաջատար դեմքերից համարվող Հաուզների ֆիլմերի պրեմիերաները կայացել են Կաննում և Վենետիկում: Դրանք մեծ ճանաչում են գտել ժանրային կինոյում նորարարական մոտեցման համար:

Տարածաշրջանային մրցույթի ժյուրին գլխավորում է Մահմուդ Քալարին, որը իրանական կինոյի խորհրդանիշ ռեժիսորներ Աբաս Քիառոստամիի, Ջաֆար Փանահիի և Մոհսեն Մախմալբաֆի ֆիլմերը նկարահանած հայտնի օպերատորն է։ Կինոփառատոնի հանդիսավոր փակումը կազդարարվի Գոդֆրի Ռեջոյի «Ժուկով-ժամանակին» ֆիլմով։ Իսկ մինչև այդ, առջևում սպասվում են հետաքրքիր դիտումներ, մշակութային եռուզեռ, միջազգային ժյուրիի հագեցած աշխատանք և հանդիսատեսի բուռն քննարկումներ: Փառատոնի գլխավոր հովանավոր՝ Երևանի քաղաքապետարան։

Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ կոնֆլիկտ են ունեցել Ռոնալդուն եւ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչը

Ինչ կոնֆլիկտ են ունեցել Ռոնալդուն եւ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչը Mon, 05 Oct 2026 23:45:27 …