Երկուշաբթի , 21 Սեպտեմբերի 2026

Դիտորդների հարցով որոշում կկայացվի ընտրությունների տարում

Դիտորդների հարցով որոշում կկայացվի ընտրությունների տարում

Wed, 15 Jul 2026 20:00:29 +0400


Վրաստանը ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի դիտորդներին՝ առաջիկա 2028-ին կայանալիք ընտրություններում հրավիրելու հարցը կորոշի ընտրությունների տարում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Թբիլիսիում ունեցած ասուլիսի ժամանակ։ Նա հիշեցրել է, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները լինելու են 28 թվականի հոկտեմբերի 28-ին։ Հետեւաբար՝ միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին ընտրություններին դիտորդություն անելու համար հրավիրելու հարցը, որպես կանոն որոշվում է ընտրությունների տարվա սկզբին։ Կոբախիձեն ասել է, որ ԺՄԻԳ-ի հետ վրացական կառավարությունը խնդիրներ չունի եւ այդ կառույցը 24 թվականի պառլամենտական ընտրությունները գնահատել է դրական։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արտաշատում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Գերասիմ Վարդանյանը

Արտաշատում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Գերասիմ Վարդանյանը Sun, 20 Sep 2026 15:00:20 …