Շաբաթ , 29 Օգոստոսի 2026

Բացահայտել է՝ ինչ է ասել հանդերձարանում

Բացահայտել է՝ ինչ է ասել հանդերձարանում

Wed, 15 Jul 2026 20:45:34 +0400


Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն կիսվել է աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալուց հետո ունեցած տպավորություններով՝ ընդգծելով, որ իր թիմը լիովին արժանի է այս հաջողությանը։

Մասնագետի խոսքով՝ նման նվաճումը դժվար է նկարագրել բառերով, քանի որ այն մեծ ուրախություն և հպարտություն է պարգևում։ Նա բարձր է գնահատել իր ֆուտբոլիստների խաղն ու նվիրվածությունը՝ նշելով, որ այս կազմը բացառիկ է և պատրաստ է կատարել վերջին քայլը՝ հասնելու գլխավոր նպատակին։

Դե լա Ֆուենտեն նշել է, որ աշխարհի առաջնության եզրափակիչ հասնելը ոչ միայն մեծ պատիվ է, այլև լուրջ պատասխանատվություն։ Նրա խոսքով՝ այս արդյունքը չորս տարվա հետևողական աշխատանքի արդյունքն է, որի ընթացքում թիմը հավատարիմ է մնացել իր գաղափարներին և զարգացման ճանապարհին։

Մարզիչը նաև պատմել է, որ հանդիպումից առաջ հանդերձարանում ֆուտբոլիստներին ասել է՝ իրենք մրցելու են աշխարհի լավագույն հավաքականներից մեկի դեմ, սակայն մրցակիցն էլ իր հերթին խաղալու է աշխարհի լավագույն թիմի դեմ։ Նրա գնահատմամբ՝ իսպանական ընտրանին առանձնանում է միասնականությամբ, տաղանդով և նվիրումով, իսկ խաղացողներն այնպես են գործում, որ նույնիսկ ամենաբարդ դրվագները հեշտ են թվում։

Դե լա Ֆուենտեն ընդգծել է, որ հպարտանում է իր սաներով և մեծ հաճույքով է հետևում նրանց խաղին՝ հավելելով, որ այս հաջողությունը լիովին վաստակված է։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչում Իսպանիան կմրցի Անգլիա — Արգենտինա կիսաեզրափակչի հաղթողի հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը

Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը Sun, 16 Aug 2026 12:15:51 +0400 Գրոսմայստեր …