Երկուշաբթի , 21 Սեպտեմբերի 2026

Հռոմի պապը կոչով դիմել է Ուկրաինային և Ռուսաստանին

Հռոմի պապը կոչով դիմել է Ուկրաինային և Ռուսաստանին

Mon, 10 Aug 2026 13:30:49 +0400


Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչով դիմել է Ռուսաստանին և Ուկրաինային՝ դադարեցնելու ռազմական գործողությունները և իր ցավակցությունն է հայտնել հակամարտության հետևանքով տուժածներին:

Նրա խոսքերը մեջբերել է Vatican News-ը։

Պապը նշել է, որ պատերազմը միայն նոր պատերազմ է ծնում և անսահման տառապանքներ է պատճառում:

Ժամանակն է դադարեցնել «բռնության պարույրը» և տեղ ազատել երկխոսության ու դիվանագիտության համար՝ խաղաղության ճանապարհ հարթելու համար, հայտարարել է Լևոն XIV-ը։

Նա կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային հարգել միջազգային մարդասիրական իրավունքը և դադարեցնել քաղաքացիական բնակչությանը վնասող հարձակումները:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի

Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի Mon, 07 Sep 2026 09:25:27 +0400 …