Զելենսկին ասել է, թե երբ կավարտվի պատերազմը

Զելենսկին ասել է, թե երբ կավարտվի պատերազմը

Tue, 26 May 2026 11:00:33 +0400


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի հետ պատերազմի «տաք փուլը» կարող է ավարտվել մինչև նոյեմբեր։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Օլգա Վասիլևսկայա-Սմագլյուկը։

«Նախագահը (Զելենսկին) նշել է, որ քննարկվում է «տաք փուլը» մինչև նոյեմբեր ավարտելու հնարավորությունը, անվտանգության երաշխիքների դեպքում։ Այս պահին մենք առավելություն ունենք առաջնագծում, որը կարող ենք օգտագործել։ Գլխավոր նպատակն է կանխել Ռուսաստանի կողմից մեզ խաբելը և կարճատև ընդմիջումից հետո նոր ռազմական գործողություններ՝ նոր հարձակում սկսելւ», – գրել է Վասիլևսկայա-Սմագլյուկը։

Խորհրդարանի անդամը նաև նշել է, որ Ուկրաինան սպասում է Եվրոպայի ներկայացուցչի ընտրությանը՝ խաղաղ կարգավորման բանակցություններում։ Նա նաև հայտարարել է ԱՄՆ պատվիրակության՝ մոտ ապագայում Կիև այցելելու մասին։

Խորհրդարանականը հայտնել է, որ Զելենսկու հետ հանդիպման ժամանակ «նրանք հատկապես քննարկել են» Ուկրաինայի ԵՄ անդամակցության հեռանկարները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մոսկվան նույնպես կայրվի, եթե․․․ Զելենսկին զգուշացրել է

Մոսկվան նույնպես կայրվի, եթե․․․ Զելենսկին զգուշացրել է Thu, 18 Jun 2026 16:30:49 +0400 Ուկրաինայի նախագահ …