Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

Լևոն Ազիզյանը՝ ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճանի մասին

Լևոն Ազիզյանը՝ ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճանի մասին

Wed, 15 Jul 2026 22:45:56 +0400


Ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար, այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«2026 թվականի հուլիսի 13-ին ծովի մակերևույթի համաշխարհային միջին ջերմաստիճանը (60° հարավայինից մինչև 60° հյուսիսային լայնությունների սահմաններում) կազմել է 20.93°C։

Սա 0.56°C-ով բարձր է 1991–2020 թվականների միջին ցուցանիշից և բացարձակ ռեկորդ է տարվա այս ժամանակահատվածի համար: Գրաֆիկը ցույց է տալիս ծովի մակերևույթի ջերմաստիճանի անոմալիաները՝ համեմատած 1991–2020թթ. բազային ժամանակահատվածի հետ՝ 2026 թվականի հուլիսի 13-ի դրությամբ»,-նշել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եվրոպայում ռումբերի տեղադրման մասին հաղորդումների ալիք է բարձրացել

Եվրոպայում ռումբերի տեղադրման մասին հաղորդումների ալիք է բարձրացել Fri, 06 Nov 2026 22:53:19 +0400 Երկուշաբթի …