Արիանա Գրանդեն և Ռիկի Ալվարեսը մտածում են ամուսնության մասին
Fri, 27 Nov 2026 21:58:40 +0400

Կարծես թե մեզ ևս մեկ աստղային խնջույք է սպասվում։ Արիանա Գրանդեն մտածում է իր սիրելիի՝ Ռիկի Ալվարեսի հետ ամուսնանալու մասին։ Այս մասին հայտնում է Page Six-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Արիանան հաստատ մտածում է Ռիկիի հետ ամուսնանալու մասին»,- բացառիկ կարգով հայտնել է աղբյուրը՝ հավելելով, որ երգչուհին «երբեք այսքան երջանիկ ու հանգիստ չի եղել», որքան հիմա։ Նա նշել է, որ հարաբերությունները զարգանում են թեթև և ներդաշնակ․ Ալվարեսն ուղեկցում է Գրանդեին գրեթե ամենուր։
Աղբյուրը նաև բացահայտել է զույգի առաջիկա ծրագրերը։ «Նրանք Գոհաբանության օրը անցկացրել են երգչուհու ընտանիքի հետ Նյու Յորքում։ Նրա ընտանիքը պաշտում է միասին գնալ Macy’s-ի՝ Գոհաբանության օրվան նվիրված շքերթին։ Դա նրանց ավանդույթն է։ Բոլորը շատ ուրախ են Արիանայի համար և սիրում են Ռիկիին»,- փոխանցել է պարբերականը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր