Հինգշաբթի , 27 Օգոստոսի 2026

Ինչու են քնում դիրքերում․ Սեյրան Օհանյանի դիտարկումները

Ինչու են քնում դիրքերում․ Սեյրան Օհանյանի դիտարկումները

Wed, 26 Aug 2026 22:56:49 +0400


ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է բանակի շուրջ ընթացող վերջին զարգացումներին, մասնավորապես խոսել է հարցի մասին, թե ինչու են որոշ զինծառայողներ դիրքերում քնում։

«Պիտի հասկանալ՝ ինչի համար են քնելու վրա հայհոյանք դնում ու առհասարակ ինչի համար են զինծառայողները սկսում քնել։ Քնում են, որովհետև հոգնում են։ Այսինքն՝ ծառայողական պայմանները այնպիսի ծանրության մեջ են, որ մարդիկ հոգնում են ու ստիպված քնում են։ Օրինակ 2014, 2015, 2016 թվականներին սրա հետ կապված որոշումներ ընդունվեց, որ անձնակազմին պիտի համապատասխան քանակություն ապահովել դիրքերում։ Իրոք շատ ծանր է։ Այս գրաֆիկով իրոք շատ ծանր է 2 շաբաթ ծառայություն տանել դիրքերում»,- ասել է Օհանյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ բանակում այս պահին այն քանակությունը չէ, որ նախկինում է եղել։ Նրա պնդմամբ՝ շուրջ 30-35 տոկոս բանակի քանակությունը կրճատված է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով