Լոնդոնի և Բրյուսելի նոր համաձայնագիրը վաղաժամ դադարեցնելը ֆինանսական հետևանքներ կունենա
Fri, 27 Nov 2026 21:52:00 +0400

Մեծ Բրիտանիայի և Եվրամիության միջև սննդամթերքի առևտրի վերաբերյալ նոր համաձայնագրից վաղաժամ հրաժարումը կարող է ֆինանսական պարտավորություններ առաջացնել կողմերից յուրաքանչյուրի համար։
Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ եթե կողմերից մեկը առաջին տասը տարիների ընթացքում դուրս գա համաձայնագրից, պարտավոր կլինի փոխհատուցել վերականգնվող սահմանային վերահսկողության ենթակառուցվածքների ծախսերը։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախատեսում է համաձայնագիրն ուժի մեջ մտցնել 2028 թվականին։
Կառավարության գնահատմամբ՝ այն կարող է երկրի տնտեսությանն ապահովել լրացուցիչ 5,1 միլիարդ ֆունտ ստեռլինգ։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը, սակայն, դեմ են արտահայտվում եվրոպական կարգավորումներին կրկին համապատասխանեցնելու քաղաքականությանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր