Հինգշաբթի , 16 Հուլիսի 2026

«Հրապարակ»․ Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում

«Հրապարակ»․ Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում

Thu, 16 Jul 2026 08:15:39 +0400


Չնայած ՔՊ-ում խուլ դժգոհություն կա, որ ԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածուներին ընտրում է ոչ թե ԱԺ ՔՊ խմբակցությունը, ինչպես եղել է առաջ, այլ՝ վարչությունը, ինչը նշանակում է, որ ընտրությունը ձեւական է՝ Փաշինյանի հրահանգն են դակում, բայց «ուսապարկերը» համաձայնել են ժողովրդավարության իմիտացիա ստեղծել եւ թեկնածություններ առաջադրել։ ՔՊ-ում կարծում են, որ պաշտպանության հանձնաժողովի նախագահի առաջադրված 4 թեկնածուներից Սասուն Միքայելյանն է անցնելու՝ Փաշինյանը նրան բերում է իր ձեռքի տակ, որ հարկ եղած դեպքում մի sms-ով ազատվի նրանից։ Իսկ կրթության, գիտության հանձնաժողովը եթե ընդդիմությանը չանցնի, ապա սորոսական Թագուհի Ղազարյանին կընտրեն, թեպետ նա 2 մրցակից ունի՝ գործող նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու Կոջոյանի դպրոցի տնօրեն Ռուզաննա Երեմյանը: Իսկ տարածքային հանձնաժողովը կտան ոչ թե Գարիկ Սարգսյանին, այլ Փաշինյանի քավորեղբայր Վահե Ղալումյանին։

Ինտրիգը թերեւս առողջապահության հանձնաժողովն է։ Հայտ են ներկայացրել Լուսինե Բադալյանը` Լուլուն, վարչության անդամ Ալխաս Ղազարյանը եւ Տրդատ Սարգսյանը, որն ամիսներ առաջ Վանիկ Օհանյանի հետ պայքարում էր այդ պաշտոնի համար, բայց պարտվեց։ Տրդատն էլ թեեւ Սուրեն Պապիկյանի սանիկն է, նա է փորձում սանիկին օգնել, բայց մեկը լինի, իր համար բարեխոսի` իր գործերն էլ լավ չեն: Ասում են՝ եթե Տրդատը հաղթի, հնարավոր է այս հանձնաժողովը հանձնեն ընդդիմությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բացահայտվել են

Բացահայտվել են Wed, 08 Jul 2026 22:45:43 +0400 Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ստացել էին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով