Մարզիկները Օլիմպավանի դիմաց են մարզվում. բողոքի ակցիա

Մարզիկները Օլիմպավանի դիմաց են մարզվում. բողոքի ակցիա

Thu, 16 Jul 2026 13:44:38 +0400


Տարբեր մարզաձևեր ներկայացնող մարզիկներն այսօր հավաքվել են Օլիմպավանի կապարակնքված մուտքի մոտ և բողոքի ակցիայի շրջանակում մարզումներն անցկացրել բաց երկնքի տակ։

Նրանց խոսքով՝ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիրներ է առաջացրել մարզական գործընթացի կազմակերպման համար, հատկապես այն պայմաններում, երբ մարզիկները պատրաստվում են առաջիկա մրցաշարերին։

Մարզիկ Էրիկ Օհանյանը նշել է, որ իր խմբում մարզվում է 107 մարդ, սակայն նրանցից միայն շուրջ 20-ն ունեն այլ մարզադահլիճներում պարապելու հնարավորություն, իսկ մեծամասնությունը նման տարբերակ չունի։ Նրա խոսքով՝ Օլիմպավանի փակ լինելու պատճառով անհնար է բնականոն մարզումներ անցկացնել, մինչդեռ մարզիկներն արդեն պատրաստվում են ամսի 26-ին նախատեսված մրցումներին։

Օհանյանը նաև մտահոգություն է հայտնել, որ եթե իրավիճակը երկար շարունակվի, ստիպված կլինեն մրցումներից հետո մարզիկներին արձակուրդ տրամադրել։ Նրա գնահատմամբ՝ ստեղծված պայմանները բացասաբար են անդրադառնում մարզիկների պատրաստվածության վրա և թուլացնում երկրի մարզական ներուժը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Քաղաքապետարանը 44-օրյա պատերազմի տարելիցից օրեր առաջ ջնջել է Ալբերտ Հովհաննիսյանի որմնանկարը

Քաղաքապետարանը 44-օրյա պատերազմի տարելիցից օրեր առաջ ջնջել է Ալբերտ Հովհաննիսյանի որմնանկարը Fri, 25 Sep 2026…

14 րոպե ago

«Հրապարակ». Բնակիչներին հորդորում են՝ ուշադրություն դարձնել ջրի համին

«Հրապարակ». Բնակիչներին հորդորում են՝ ուշադրություն դարձնել ջրի համին Fri, 25 Sep 2026 11:15:57 +0400 Երեկվանից…

14 րոպե ago

Ով էր պատասխանատուն այս ամենի

Ով էր պատասխանատուն այս ամենի Fri, 25 Sep 2026 11:11:18 +0400 Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե…

19 րոպե ago

Խաչատուրովի քրեական հետապնդումը չդադարեցվեց

Խաչատուրովի քրեական հետապնդումը չդադարեցվեց Fri, 25 Sep 2026 11:06:52 +0400 ՀՀ ԶՈւ նախկին գլխավոր շտաբի…

24 րոպե ago

Սա այն պահն է, որ եկեղեցին պիտի դադարի միայն պաշտպանվել

Սա այն պահն է, որ եկեղեցին պիտի դադարի միայն պաշտպանվել Fri, 25 Sep 2026 11:01:24…

29 րոպե ago

Բայդենը՝ «գրի՞չ»․ Թրամփը ծաղրել և հարուցել է Սի Ծինփինի ծիծաղը (տեսանյութ)

Բայդենը՝ «գրի՞չ»․ Թրամփը ծաղրել և հարուցել է Սի Ծինփինի ծիծաղը (տեսանյութ) Fri, 25 Sep 2026…

30 րոպե ago