Հինգշաբթի , 6 Օգոստոսի 2026

Մարզիկները Օլիմպավանի դիմաց են մարզվում. բողոքի ակցիա

Մարզիկները Օլիմպավանի դիմաց են մարզվում. բողոքի ակցիա

Thu, 16 Jul 2026 13:44:38 +0400


Տարբեր մարզաձևեր ներկայացնող մարզիկներն այսօր հավաքվել են Օլիմպավանի կապարակնքված մուտքի մոտ և բողոքի ակցիայի շրջանակում մարզումներն անցկացրել բաց երկնքի տակ։

Նրանց խոսքով՝ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիրներ է առաջացրել մարզական գործընթացի կազմակերպման համար, հատկապես այն պայմաններում, երբ մարզիկները պատրաստվում են առաջիկա մրցաշարերին։

Մարզիկ Էրիկ Օհանյանը նշել է, որ իր խմբում մարզվում է 107 մարդ, սակայն նրանցից միայն շուրջ 20-ն ունեն այլ մարզադահլիճներում պարապելու հնարավորություն, իսկ մեծամասնությունը նման տարբերակ չունի։ Նրա խոսքով՝ Օլիմպավանի փակ լինելու պատճառով անհնար է բնականոն մարզումներ անցկացնել, մինչդեռ մարզիկներն արդեն պատրաստվում են ամսի 26-ին նախատեսված մրցումներին։

Օհանյանը նաև մտահոգություն է հայտնել, որ եթե իրավիճակը երկար շարունակվի, ստիպված կլինեն մրցումներից հետո մարզիկներին արձակուրդ տրամադրել։ Նրա գնահատմամբ՝ ստեղծված պայմանները բացասաբար են անդրադառնում մարզիկների պատրաստվածության վրա և թուլացնում երկրի մարզական ներուժը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բողոքի ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ ոստիկանների

Բողոքի ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ ոստիկանների Thu, 04 Jun 2026 22:00:19 +0400 Անգլիայում ավելի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով