Կրթական ծավալուն ռեֆորմներ են սկսել՝ բողոքի ցույցերի ճնշմամբ
Fri, 30 Oct 2026 20:00:06 +0400

Ֆրանսիայում կառավարությունը՝ երկրում ծավալված մեծամասշտաբ բողոքի ցույցերի ֆոնին սկսել է կրթության ոլորտում մեծածավալ ռեֆորմներ։ Այս մասին հայտնել է վարչապետ Սեբաստյան Լեքորնյուն՝ սոցկայքի իր էջում հրապարակած գրառմամբ։ Համաձայն հաղորդման, իշխանությունները մեկ միլիարդ եվրո են հատկացրել համալսարանական շենք շինությունների վերանորոգման համար։ Նաեւ՝ չորս միլիարդ եվրո արտոնյալ տոկոսադրույքով պետական փոխառություն է հատկացվել շրջաններին՝ ռեգիոնալ կրթական հաստատությւններում վերանորոգչական աշխատանքներ իրականացնելու համար։
Կառավարությունը նաեւ հանձնառություն է ստանձնել համապատասխանեցնել կրթաթոշակները երկրում առկա ինֆլյացիային՝ 27 թվականի համար, ավելացնել 15 հազար նոր ուսանողական տեղեր՝ բարձրագույն կրթական համակարգում եւ 500 նոր աշխատատեղեր բուհական համակարգում՝ սոցաշխատող, բուժքույր եւ հոգեբան մասնագիտությունների գծով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր