Ցուցարարներին 6000 դոլարի տուգանք է սպառնում․ ոստիկաններն ավելի ազատ են գործելու
Thu, 29 Oct 2026 22:00:20 +0400

Ալբանիայի կառավարությունը հաստատել է ոստիկանության լիազորությունները ընդլայնելու և ցուցարարների տուգանքները ավելի քան 6000 դոլարի հասցնելու միջոցառումները, ըստ RTSH հեռուստաալիքի։
Ուսանողների բողոքի ցույցերը Ալբանիայում սկսվել են հոկտեմբերի 13-ին՝ ի պատասխան բարձր ուսման վարձի, ուսման վատ պայմանների և իրենց ոլորտներում աշխատատեղերի բացակայության։
Ցուցարարները, ի թիվս այլնի, պահանջել են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։
Կառավարությունը նաև հաստատել է բողոքի ցույցերին մասնակցելու համար տուգանքների ավելացումը։
Արգելված բողոքի ցույցին մասնակցելը կամ ցրվելու պահանջին չենթարկվելը պատժվում է մինչև 1200 դոլար տուգանքով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր