Ուրբաթ , 28 Օգոստոսի 2026

Էմինեմի նախկին կնոջը տեղափոխել են հիվանդանոց

Էմինեմի նախկին կնոջը տեղափոխել են հիվանդանոց

Thu, 16 Jul 2026 17:30:05 +0400


Էմինեմի նախկին կնոջը՝ Քիթ Սքոթին տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է TMZ-ն։ Նրա մոտ եղել է կտրած վերք եւ արյունազեղում։ Մանրամասները հայտնի չեն։ Տեղեկություններ չեն հրապարակվում նաեւ աշխարհահռչակ ռեփերի նախկին կնոջ այժմյան վիճակի մասին։

Հայտնի է, որ այս տարվա մայիսին Սքոթը ձերբակալվել էր՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար։ Նա վթարի էր ենթարկվել այդ ժամանակ Չեսթերֆիլդում՝ բախվելով կայանված մեքենային; Հունիսին նրա նկատմամբ ժամանակավոր կալանքի որոշում էր կայացվել՝ դատական նիստերին չներկայանալու համար։ Հետո՝ կալանքի որոշումը հետ էր կանչվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱՀՈՒՍԱԼԻ ԿՈՆՍԵՍՈՒՍԸ .Արիս Քարամյան

Արիս Քարամյան Գուցե մենք երբեմն շատ արագ ենք անցնում մարդկանց մեղադրելուց առաջ։ Գուցե նախ պետք …