Նոր սկանդալ. Արգենտինային կտուգանե՞ն
Thu, 16 Jul 2026 21:15:11 +0400

Արգենտինայի ազգային հավաքականը կարող է կանգնել ՖԻՖԱ-ի կարգապահական պատժամիջոցների առաջ՝ ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում Անգլիայի նկատմամբ հաղթանակից հետո տեղի ունեցած միջադեպի պատճառով։
Հանդիպման ավարտից հետո արգենտինացի ֆուտբոլիստները խաղադաշտում ցուցադրել են քաղաքական բովանդակությամբ պաստառ, որի վրա նշված է եղել, որ Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիները պատկանում են Արգենտինային։
Ֆոլկլենդյան կղզիների շուրջ վեճը տասնամյակներ շարունակ շարունակվում է։ Մեծ Բրիտանիան վերահսկողություն է հաստատել այդ տարածքի նկատմամբ 1982 թվականից, մինչդեռ Արգենտինան շարունակում է պնդել, որ կղզիներն իր ինքնիշխան տարածքի մասն են։
Անգլիայի դեմ կիսաեզրափակչից առաջ Արգենտինայի մի շարք քաղաքական գործիչներ նույնպես անդրադարձել էին այս թեմային՝ հայտարարելով, որ հանդիպումը ևս մեկ հնարավորություն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու կղզիների պատկանելության հարցին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր