Ֆրանսիայում անոմալ շոգերի պատճառով մահվան թվերն աճել են
Thu, 16 Jul 2026 22:00:37 +0400

Ֆրանսիայում ոչ լիարժեք ամսվա ընթացքում, անոմալ շոգերի պատճառով մահացած մարդկանց թիվը հասել է 142-ը։ Նրանք հիմնականում ջրահեղձ եղածներն են։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։ Անցյալ տարվա համեմատ՝ մահացածների թիվը ավելացել է 20 տոկոսով։ Ֆրանսիայի Սպորտի նախարար Մարինա Ֆերարին ասել է, որ նման վիճակագրության պատճառն այն է, որ մարդիկ հաճախ են ջրային տարածքներ գնում՝ հովանալու համար։
Ընդ որում, շատ ջրավազաններ չունեն համապատասխան կահավորանք՝ մարդկանց լողալու համար։ Հաճախ չեն պահպանվում նաեւ անվտանգության կանոնները։ Ֆերարին կոչ է արել Ֆրանսիայի բնակիչներին պահպանել անվտանգության կանոնները եւ ընտրել անվտանգ ու լողալու համար թույլատրելի ջրավազաններ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր