Զոհեր, վիրավոր երեխաներ․ Ուկրաինայի նոր հարձակումը
Fri, 15 May 2026 10:30:09 +0400

Ռյազանում ԱԹՍ-ի գրոհի հետևանքով երեք մարդ զոհվել է, 12-ը վիրավորվել են, նրանց թվում նաև երեխաներ կան, վնասվել է երկու բազմահարկ բնակելի շենք: Այս մասին հայտնել է մարզպետ Պավել Մալկովը:
«Կիևի ռեժիմի ահաբեկչական գրոհի պատճառով Ռյազանում վնասվել է երկու բազմահարկ բնակելի շենք: ԱԹՍ-ի բեկորներն ընկել են նաև արդյունաբերական ձեռնարկություններից մեկի տարածքում: Ցավոք, երեք մարդ զոհվել է, տասներկուսը տուժել են, այդ թվում՝ երեխաներ: Բոլոր տուժածներին օպերատիվ կերպով անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել»,-գրել է Մալկովն իր Telegram-ալիքում:
Նա հավելել է, որ իրականացվում է վնասված կոնստրուկցիաների բացում: Կազմակերպվել է նաև բնակիչների տարհանում, իսկ նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն, բացվել են ժամանակավոր տեղավորման կետեր:
«Տեղում աշխատում են բոլոր օպերատիվ ծառայությունները, ընթանում է հետևանքների վերացում: Սոցիալական ծառայություններին և պրոֆիլային գերատեսչություններին հանձնարարված է ողջ անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել տուժածներին և զոհվածների ընտանիքներին»,-հավելել է մարզպետը:
Ինչպես հայտնել Է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը, Ռյազանում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 7 տուժածները գտնվում են հիվանդանոցներում, 4 երեխա, 2 մեծահասակ ծանր վիճակում են:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր