Արցախին նվիրված մոսկովյան ցուցահանդեսը՝ Բաքվի հիստերիայի հերթական պատճառ

Արցախին նվիրված մոսկովյան ցուցահանդեսը՝ Բաքվի հիստերիայի հերթական պատճառ

Fri, 15 May 2026 10:39:08 +0400


Ինչպես հայտնի է, օրերս Մոսկվայի հայկական տաճարային համալիրի «Տապան» թանգարանում բացվել էր ցուցահանդես, որը պատմում էր Արցախի՝ կորսված, բայց չմոռացված հայրենիքի, հիշողության և վերադարձի հույսի մասին։ Ցուցահանդեսը ներկայացնում էր ոչ միայն Արցախի մշակույթն ու պատմությունը, այլև արցախցիների կյանքը՝ պատերազմից ու տեղահանումից հետո։ Բացի այդ, ներկայացված էին արցախյան բնապատկերներ, հայկական տեղանուններով քարտեզներ, հին լուսանկարներ, գորգեր ու գրքեր, որոնք վկայում էին, որ Արցախը միայն տարածք չէ, այլ ինքնություն ու մշակույթ։ Բացման ընթացքում հնչող գլխավոր ուղերձը մեկն էր՝ «հիշել, որպեսզի վերադառնալ»։

Միջոցառմանն ադրբեջանական կողմի արձագանքը սպասելի էր․ հիստերիա, վայնասուն, ցնդաբանական մեղադրանքներ, այդ թվում՝ ռուսական կողմին։

Ադրբեջանական, մասնավորապես՝ մերձիշխանական մամուլում, սկսել են շրջանառել մառազմն այն մասին, թե «Մոսկվան թույլատրում է Արցախի թեմայով ռևանշիստական ​​ցուցահանդես՝ հակաադրբեջանական հայտարարություններով»։

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից Մոսկվայի և Բաքվի միջև խզվող մշակութային և հումանիտար կապերի ակտիվացման անհրաժեշտության մասին հայտարարությունների ֆոնին, Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացվել է բացահայտ ռևանշիստական ​​և հակաադրբեջանական բովանդակությամբ ցուցահանդես»,-գրում է Minval Politika-ն:

Ըստ աղբյուրի, «արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը ցուցահանդեսն անվանել է բողոքի ցույց Արցախի հանձնման դեմ և մեղադրել է Ադրբեջանին հայկական ժառանգությունը ոչնչացնելու մեջ: Միևնույն ժամանակ, արցախյան խորհրդարանի նախկին խոսնակ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ քանի դեռ հայ գերիները պահվում են Բաքվում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պարզապես իմիտացիա է»։

«Մոսկվայում անցկացվող նման միջոցառումները ոչ միայն չեն կարգավորում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները, այլև ուղղակիորեն հակասում են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների ոգուն։ Մոսկվան չպետք է հարթակ տրամադրի ռևանշիստական ​​քարոզչության և հակաադրբեջանական արշավների համար։

Սա առավել զարմանալի է, հաշվի առնելով ռուս քաղաքական գործիչների և լրատվամիջոցների կոշտ արձագանքը Վլադիմիր Զելենսկու՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Երևանում արված հայտարարություններին։ Մոսկվան մեղադրում է Հայաստանի իշխանություններին հակառուսական և ռուսատյաց հարձակումների հարթակ տրամադրելու մեջ։ Բայց մի՞թե Ռուսաստանի ներսում որոշ ուժեր հիմա նույնը չեն անում Ադրբեջանի դեմ»,-միայն ալիևյան ռեժիմին բնորոշ տոնով եզրափակում է հոդվածագիրը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եթե դա լինի, մեր ժողովրդի գլխին նոր փորձություններ է բերելու

Եթե դա լինի, մեր ժողովրդի գլխին նոր փորձություններ է բերելու Fri, 15 May 2026 11:22:31 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով