Չորեքշաբթի , 14 Հոկտեմբերի 2026

33-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

33-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

Mon, 15 Jun 2026 22:45:45 +0400


Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 11-ին Արագածավան գյուղում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն գյուղի բնակիչ 33-ամյա մի երիտասարդի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով կաթուցիչ՝ ընդհանուր 3,53 գրամ քաշով։ Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, պատրաստել է իր տնամերձ հողամասում աճեցրած կանեփից։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Արագածավան գյուղի Հոկտեմբերյան խճուղում գտնվող տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 20 բույս։

33-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Կատարվում է նախաքննություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մի սխրալից կյանքի պատմություն

Մի սխրալից կյանքի պատմություն Wed, 07 Oct 2026 20:15:42 +0400 80 տարի առաջ՝ 1946 թվականի …