Չորեքշաբթի , 30 Սեպտեմբերի 2026

Եվրոպական ուղի, բայց ԵԱՏՄ պահա՞նջ․ IMEI-ների նախագծի շուրջ հարցեր են կուտակվում

Եվրոպական ուղի, բայց ԵԱՏՄ պահա՞նջ․ IMEI-ների նախագծի շուրջ հարցեր են կուտակվում

Wed, 30 Sep 2026 12:39:47 +0400


ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ուշադրություն է հրավիրել իշխանությունների՝ եվրոպական ուղղությամբ քաղաքականության և IMEI կոդերի գրանցման նախագծի վերաբերյալ հնչող տարբեր հիմնավորումների միջև առկա հակասության վրա։

Նրա խոսքով՝ իշխանությունը հայտարարում է, որ Հայաստանը շարժվում է դեպի Եվրոպա, մինչդեռ Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Ներսես Երիցյանը Հանրային հեռուստաընկերության եթերում նշել է, որ IMEI կոդերի գրանցման համակարգը ԵԱՏՄ պահանջներից է։

Մանուկյանի գնահատմամբ՝ այս երկու մոտեցումները հակասության մեջ են մտնում։ Նա նշել է, որ նախագիծը եվրոպական լսարանի համար ներկայացվում է նաև որպես ստվերային տնտեսության դեմ պայքարի գործիք՝ այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը կապվում է նաև ԵԱՏՄ պահանջների հետ։

Պատգամավորն ընդգծել է, որ խոսքը լայն շրջանակի քաղաքացիների առնչվող կարգավորման մասին է, ուստի նախագծի քննարկմանը անհրաժեշտ է ավելի մանրամասն անդրադառնալ դրա հիմնավորումներին և հնարավոր հետևանքներին։

Մանուկյանը նաև առաջարկել է քննարկմանը ներգրավել Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին՝ նշելով, որ նրանց ուղղված մի շարք առարկայական հարցեր ունի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեկնարկում է ՄԱԿ 81-րդ Գլխավոր վեհաժողովը․ ինչ հարցեր են քննարկվելու

Մեկնարկում է ՄԱԿ 81-րդ Գլխավոր վեհաժողովը․ ինչ հարցեր են քննարկվելու Wed, 23 Sep 2026 13:15:39 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով