Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

Դիլիջանում սգո մեկ սրահ է գործում՝ հերթի տակ

Դիլիջանում սգո մեկ սրահ է գործում՝ հերթի տակ

Wed, 30 Sep 2026 12:45:35 +0400


Դիլիջան քաղաքում գործում է ընդամենը մեկ սգո սրահ, որը սպասարկում է շուրջ 27 հազար բնակիչ ունեցող այդ համայնքին եւ, հասկանալիորեն, բավարար չէ։ Դիլիջանցիներն ասում են, որ սգո սրահում հանգուցյալներին ընդունելու համար հերթեր են լինում, ստիպված հետ ու առաջ են գցում թաղումներն ու հոգեհանգիստները, որ պատշաճ կազմակերպեն արարողությունները։ Սգո սրահի օրական վճարը 60 հազար դրամ է։

Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում եւ 2021թ․ փետրվարի 26-ից Դիլիջան համայնքը ղեկավարող Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան էջում ներկայացված են վերջին 5 տարում Դիլիջան համայնքում կատարված գործերը։ Այն, որ Դիլիջան քաղաքին եւ համայնքի 6 գյուղերին սպասարկող երկրորդ սգո սրահ չկա, որի հետեւանքով թաղումները հետաձգվում են, 5,5 տարի համայնքապետ աշխատող Դ․ Սարգսյանին դա չի մտահոգում, այլապես այդ խնդիրը լուծված կլիներ։ Բայց նա հավակնում է նորից համայնքապետ ընտրվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանի հետ կապակցված ընկերությունից Դիլիջանի զբոսայգին խլում են

«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանի հետ կապակցված ընկերությունից Դիլիջանի զբոսայգին խլում են Wed, 28 Oct 2026 12:15:16 …