«Վաղվա իմ դատավճիռն էլ գիտե՞ք»
Wed, 30 Sep 2026 12:55:12 +0400

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ հետաձգվել էր «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նախագծի քննարկումը, ընդդիմադիր պատգամավորների և հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի միջև բանավեճ տեղի ունեցավ։
Թեև նախագիծն այդ նիստում բովանդակային քննարկման չէր ենթարկվելու, ընդդիմադիր պատգամավորները ցանկանում էին իրենց հարցերն ու մտահոգությունները ներկայացնել։ Թունյանը, սակայն, առաջարկեց հարցերի պատասխանները ստանալ հաջորդ քննարկման ժամանակ՝ համապատասխան կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Այս համատեքստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը Թունյանին դիմեց հարցով, որը նիստում առանձնահատուկ արձագանք ստացավ․ «Վաղվա իմ դատավճիռն էլ գիտե՞ք, պարո՛ն Թունյան»։
Ղազարյանի հարցին Թունյանը պատասխանեց, որ նման տեղեկություն չունի, ապա հակադարձեց, որ Ղազարյանին, ըստ երևույթին, թվում է, թե ինքը նախապես ամեն ինչ գիտի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր