Երեքշաբթի , 3 Նոյեմբերի 2026

Երևանի որոշ թաղամասերում երեխաները երկու օր դպրոց չեն հաճախելու

Երևանի որոշ թաղամասերում երեխաները երկու օր դպրոց չեն հաճախելու

Mon, 02 Nov 2026 18:15:47 +0400


Երկու շաբաթյա դպրոցական արձակուրդներից հետո, հիմա էլ պարզվում է, որ ջուր չլինելու պատճառով Երևանի որոշ թաղամասերում երեխաները երկու օր դպրոց չեն հաճախելու, դասերն անցկացվելու են օնլայն։

Այս մասին Նոր նորք վարչական շրջանի դպրոցներից տեղեկացնում են ծնողներին։

Նշենք, որ «Վեոլիա» ջուրը տեղեկացրել է Երևանի Նոր Նորք, Ավան, Նորք–Մարաշ վարչական շրջանները 36 ժամ (նոյեմբերի 3-ին ժամը 10–ից մինչև նոյեմբերի 4–ի ժամը 22–ը) ամբողջությամբ զրկված կլինեն ջրամատակարումից։

Բացի այդ, 36 ժամ ջուր չի լինելու նաև՝

Էրեբունի վարչական շրջանի՝ Վարդաշենի 1-12, Մուշավանի 1-10, Սարի թաղի 1-28, Դավիթ-Բեկի փողոցների և նրբ.

Կոտայքի մարզի Մայակովսկի, Արամուս , Կաթնաղբյուր գյուղերի,

Ջրվեժ գյուղի՝ գ.Ջրվեժ, գ.Ջրվեժ Ա, Բ և Բագրևանդի թաղամասերի, Ջրվեժ Մայակ և Բանավան թաղամասերի,

Առինջ գյուղի՝ Դուրյան, Վ.Տերյան, Պ.Սևակի, Խ.Աբովյան, Մհեր Մկրտչյան թաղամասերի:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պետական ահաբեկչության ցանկ՝ 12 կետից

Պետական ահաբեկչության ցանկ՝ 12 կետից Sat, 31 Oct 2026 18:15:36 +0400 Ահաբեկչությունը լինում է երկու …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով