Ուրբաթ , 17 Հուլիսի 2026

Եզրափակիչը կհետաձգե՞ն. մանրամասներ

Եզրափակիչը կհետաձգե՞ն. մանրամասներ

Fri, 17 Jul 2026 11:55:01 +0400


2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման անցկացումը կարող է խնդիրների առաջ կանգնել Կանադայում տարածվող խոշոր անտառային հրդեհների հետևանքով։ Մրցաշարի գլխավոր խաղում միմյանց դեմ են պայքարելու Իսպանիայի և Արգենտինայի ազգային հավաքականները։ Կանադայում բռնկված հրդեհների պատճառով առաջացած ծուխը տարածվել է երկրի մի շարք շրջաններում և հասել նաև ԱՄՆ-ի հյուսիսային նահանգներ։ Հատկապես տուժել են ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան հատվածները, այդ թվում՝ Նյու Յորքն ու Նյու Ջերսին, որտեղ օդի որակի վատթարացում է արձանագրվել։

Չնայած այս պահին եզրափակիչ հանդիպման հետաձգման հավանականությունը գնահատվում է ցածր, չի բացառվում, որ օդի աղտոտվածության վտանգավոր մակարդակի դեպքում կարող են քննարկվել խաղի անցկացման հետ կապված փոփոխություններ։ ՖԻՖԱ-ն ունի համապատասխան ընթացակարգեր՝ նման իրավիճակներում անվտանգության և կազմակերպչական հարցերը գնահատելու համար։ Աշխարհի առաջնության եզրափակիչը նախատեսված է անցկացնել հուլիսի 19-ին՝ Նյու Ջերսի նահանգի Իսթ Ռադերֆորդ քաղաքում գտնվող «Մետլայֆ» մարզադաշտում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանը չանցավ Եվրատեսիլի եզրափակիչ փուլ

Հայաստանը չանցավ Եվրատեսիլի եզրափակիչ փուլ Fri, 15 May 2026 01:47:00 +0400 Հաղորդումներ Աշխարհ Առողջապահություն Քաղաքականություն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով