Երկուշաբթի , 12 Հոկտեմբերի 2026

Ռուս հաղորդավարին կալանք է սպառնում

Ռուս հաղորդավարին կալանք է սպառնում

Fri, 17 Jul 2026 19:30:55 +0400


Ռուս հաղորդավար եւ դերասան Նիկոլայ Ֆոմենկոն հնարավոր է ձերբակալվի եւ ենթարկվի վարչական տուգանքի՝ վարչական պատիժը կատարելուց խուսափելու համար։ Համաձայն ռուսական մամուլում տարածված հրապարակումների, Մոսկվայի թիվ 183 շրջանի հաշտարար դատարանը քննում է Ֆոմենկոյի հետ կապված վարչական վարույթը։ Նրան մեղսագրվում է վարչական պատիժը կատարելուց խուսափում։ Դատական առաջին նիստը այս գործով տեղի է ունենալու հուլիսի 30-ին։ Համաձայն ռուսական օրենսդրության, այդ արարքի համար Ֆոմենկոն կարող է կամ ենթարկվել վարչական տուգանքի, կամ 15 օրյա կալանքի։ Սա առաջին դեպքը չէ եւ նախկինում էլ Ֆոմենկոն արդեն պատասխանատվության ենթարկվել է վարչական տուգանքները վճարելուց խուսափելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել

Վահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել Tue, 29 Sep 2026 22:29:01 +0400 Գրող, բանաստեղծ, …