«Հրապարակ». «Ուժեղները» ուժեղանում են

«Հրապարակ». «Ուժեղները» ուժեղանում են

Sat, 18 Jul 2026 08:05:56 +0400


Նախորդ գումարման ԱԺ-ն նորանկախ Հայաստանի պատմության ամենակռվարար խորհրդարանն էր, որտեղ ձեռնամարտի, անգամ ոտնամարտի էին դիմում։ ՔՊ-ն որոշել է նոր ԱԺ մեկնարկն էլ նախորդի քոպի-փեստով անել` սադրել, հրահրել ընդդիմադիրներին, որ մի քանիսի վախը բռնեն։

Հատկապես իշխանության թիրախում են «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները, առաջին հերթին՝ Էդգար Ղազարյանը, որը հաճախ է ՔՊ-ի ցավոտ տեղերին խփում։ Այս սցենարի մասին տեղյակ են նաեւ ընդդիմադիր թիմերում եւ, այսպես ասած, մարտական պատրաստվածության են բերում ուժերը։ «Հայաստան» դաշինքում արդեն կոփվել են ե՛ւ ձեռնամարտի, ե՛ւ լեզվակռվի հարցում, իսկ «ուժեղները», պարզվում է, բառացիորեն՝ ֆիզիկապես են պարապում:

Մեզ ասացին, որ ոմանք մարզվում են սպորտդահլիճներում: Ինքը` Նարեկ Կարապետյանը, Վովա Վարդանովի հիմնադրած ՈՄԱ-ի սան է եղել եւ մարզումներին է մասնակցել։ Ասում են՝ նա նաեւ ինքնակրթությամբ է զբաղվում․ ամեն օր քաղաքագիտական գրականություն է ընթերցում, թրեյնինգների մասնակցում եւ այլն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կապիտալի պետականացո՞ւմ, թե՞ ավազակապետություն

Կապիտալի պետականացո՞ւմ, թե՞ ավազակապետություն Sat, 18 Jul 2026 10:37:28 +0400 Երբ երկրի ղեկավարը պոպուլիստական հռետորաբանությամբ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով